|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային կապի հաստատումը՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու և Հայաստանի ազգային ինքնիշխանությանը հակասելու։ Ինչպես հաղորդում է իրանական Mehrnews գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ իրենք զգայուն են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի հնարավոր ներկայությամբ և միջամտությամբ՝ հավելելով, որ Իրանն այդ հարցը հստակ արտացոլել է։
Բաղային նշել է, որ իրենք այս հարցով լսել են բոլորի բացատրությունները՝ շեշտելով, որ իրենց վստահեցրել են, որ ԱՄՆ-ի հետ հաստատվելիք գործընկերությունը կլինի Հայաստանում գրանցված ընկերության շրջանակներում։