|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդանն Ուռուտյանը Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (առավել հայտնի ICARE անվանումով) էջում (տես լուսանկարը) ներկայացվում է որպես պրոֆեսոր: Հայտնի է, որ Ուռուտյանը ICARE հմնադրամի հետ կապված բազմաթիվ թելերով:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ բարձրագուն կրթության և գիտության կոմիտե հասկանալու համար, թե արդյո՞ք Ուռուտյանն ունի պրոֆեսորի գիտական կոչում:
Կոմիտեից ստացված պատասխանում ասվում է, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալների՝ տ․գ․թ․, դոցենտ Վարդան Էդիկի Ուռուտյանը ՀՀ Կառավարության 2001 թվականի հուլիսի 9 N 615 որոշմամբ սահմանված կարգով պրոֆեսորի գիտական կոչում չի ստացել։
Ամեն դեպքում` դոցենտ Ուռուտյանին պրոֆեսոր ներկայացնելը կարելի է համարել նաև համեստության դրսևորում, քանի որ նա կարող էր ներկայացվել, օրինակ, ռազմածովային զորքերի ադմիրալ, զրահատանկային զորքերի մարշալ և այլն։