|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստն այսօր չի կայացել:
Հիշեցնենք՝ Ավետիք Չալաբյանի բնակարանում երեկ՝ մայիսի 12-ի երեկոյան, խուզարկություն էր կատարվել, հետո նա բերման էր ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, ապա ձերբակալվել:
Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ վարույթ իրականացնող մարմինը հարկ չի համարել նիստին ներկայանալ՝ այլ քննչական գործողություններ կատարելու զբաղվածության պատճառով:
Նիստը կկայանա վաղը: Ժամը դեռ հայտնի չէ։