կարևոր
985 դիտում, 11 ժամ առաջ - 2025-03-25 17:29
Հասարակություն

Արարատի մարզից Թոռնիկը, որ հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի գործով, ի՞նչ գործ ունի Գյումրիում․ Գառնիկ Դանիելյան

Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը։

Սիրելի ՛ հայրենակիցներ, պատրաստել էի մեկ այլ ոլորտի վերաբերյալ

հայտարարություն, բայց, հաշվի առնելով հանրության շրջանում լայն քննարկումները, որոշեցի անդրադառնալ նախկին ՀՀԿ անդամ, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր, իսկ ներկայումս՝ Գյումրի համայնքի ղեկավարի ԺՊ և ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի ցնցող մեկնաբանություններին։

Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող ՔՊ թեկնածուն,  ընտրվելու պարագայում,

հավանաբար, նոր կարգ կսահմանի՝ թույլատրելով Գյումրի մուտքը միայն ՔՊ անդամատոմսով։

Վերջինս նյարդայնացել է, որ ես Երևանից ուղևորվել եմ Գյումրի՝ աջակցելու Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությանը։

Արցախցիների հանդեպ ատելություն քարոզելուց, հանրությունը պառակտելուց հետո հիմա էլ անցել են գյումրեցի-ոչ գյումրեցի բաժանմանը։

Այդ դեպքում, Արարատի մարզից Թոռնիկը, որ հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի գործով, ինչու՞ է մասնակցում Գյումրիում ձեր նախընտրական քարոզարշավին։

Մեր հայրենակիցներին հիշեցնեմ, որ վերջինս Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն է և մշտապես ճամարտակում է, թե՝ ուսանողները պետք է զերծ մնան քաղաքական պրոցեսներում ներգրավվելուց, իսկ ներկայումս ձևակերպվել է որպես հայցորդ, իր մատուցած ծառայությունների դիմաց գուցե շուտով երևի թե գիտնական էլ կհամարվի։

Կամ, ի՞նչ գործ ունի ձեր քարոզարշավին Հրազդանից պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Այնքան վատ վիճակում եք, որ ողջ կուսակցական թիմով, պատգամավորներով, ավագանիներով, վարչական ռեսուրսի ներգրավվմամբ լծվել եք քարոզարշավին։

Մանրամասն՝ տեսանյութում