Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Աժ այսօրվա նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց բարձրացրեց Աստանայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և այնտեղ հնչած մտահոգիչ հայտարարոթյունների վերաբերյալ: Նա նշեց, որ երբ Հայաստանը մտնում էր Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Արցախի հարցը նույն ձևով դրվել է այդ ժամանակ:
Եվ երբ Հայաստանին ցանկացել են ընդհանրապես գործընթացից դուրս հանել, Հայաստանը հարց է բարձրացրել: «Լավ, Ղարաբաղի հարցն աշխարհն ասել է` դեռ պարզ չի: Բայց տնտեսապես ի՞նչ եք ուզում: Նույն կազմակերպությունը դիմեց Ադրբեջանին, որ ռազմաճակատը բացի, ու Ղարաբաղը կարողանա առևտուր անել: Ադրբեջանը պատասխանեց՝ ոչ: Ղարաբաղը տնտեսական առումով կարող է գործունեություն ծավալել: Էս բաներն իմանալու համար պետք ա գալ ու ինձ հարցնել, թե էդ ո՞նց ա, որ Ղարաբաղում հայկական դրամ են օգտագործում, ու դրամը աշխարհի բորսաներն էլ ընդունում են որպես վճարման միավոր: Պետք ա հարցնել, սովորել ու վազել նախագահի ականջին ասել, երբ Նազարբաևը խոսում ա: Սա նշանակում է պրոֆեսիոնալ աշխատանք: Թե չէ, բերել եք մինիստրությունները լցրել եք, չեմ ուզում կոպիտ արտահայտվեմ, բայց արտգործնախարարությունը լցրել եք անհասկանալի մի նյութով, ու ուզում եք այդ նյութն արտաքին քաղաքականություն արարի»,- ասաց պատգամավորը: