կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-30 14:42
Քաղաքական

Տերտերյանը հերքեց վարչապետի ականջին հասած բացասական լուրերը

Տերտերյանը հերքեց վարչապետի ականջին հասած բացասական լուրերը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի մի քանի համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ավագանու ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ին հատկացվում է 1 միլիոն 123 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 3 միլիոն 900 հազար դրամ։ Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ԿԸՀ-ին տրվում է 1,118.6 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 300 հազար դրամ։ Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,125.8 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 5.7 միլիոն հազար դրամ։

Տերտերյանը նշեց, որ Խաշթառակ համայնքի ղեկավարը առողջական  խնդիրներ ունի և հրաժարականի դիմում է գրել: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, թե ինքը տեղեկություններ է ունեցել, որ համայնքապետին պարտադրել են, որ հրաժարականի դիմում գրի: Տերտերյանն արձագանքեց, թե ոչ մի պարտադրանք չի եղել. համայնքապետն առողջական խնդիրներ ունի և մեկնելու է արտերկիր` բուժման: