Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրում է. «Քաղաքական շրջանակներում բոլորը շունչները պահած սպասում են կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքին՝ ոչ թե տեսնելու, թե ինչ «ընդդիմադիր» հարցեր է տալու ԲՀԿ-ն, այլ թե ինչպես է իրեն պահելու Դավիթ Հարությունյանը: Բանն այն է, որ «սրտացավները» Հովիկ Աբրահամյանի ականջին շշնջացել են, որ Դավիթ Հարությունյանն իրեն վարչապետի պես է պահում, եւ «կաթոցն» ազդել է. Աբրահամյան-ՀԲ պատվիրակություն հանդիպմանը Դ. Հարությունյանը չէր մասնակցում:
Ավելին, մեր տեղեկություններով, վարչապետն իր մոտ է կանչել նախարարներից մեկին եւ խորհուրդ տվել, որ իր ոլորտներից դուրս չգա: Նա փորձել է իր տեղը դնել նաեւ Արմեն Աշոտյանին. Գյումրու տնտեսական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը գնացել է առանց ԿԳ նախարարի»: