|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են առաջիկայում փոխել հանրապետությունում ռուսաստանցիների գտնվելու կանոնները։ Այս մասին դեկտեմբերի 28-ին հաղորդվում է երկրի արտաքին գործերի նախարարության կայքում։
Կանոնների վերանայման առիթ է դարձել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջերս արած հայտարարությունը հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու մասին, որի համաձայն ՌԴ-ում առանց վիզայի ժամանած օտարերկրացիների ժամանակավոր կացության ժամկետը կրճատվում է մինչեւ 90 օր ՝ ընդհանուր մեկ օրացուցային տարվա ընթացքում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «գործող կանոնների համաձայն՝ այդ ժամկետը 180 օրում 90 օր է և մեկ տարում՝ 180 օր»։ Իսկ Բաքուն դիտարկում է Մոսկվայից պահանջների խստացումը «հանրապետության քաղաքացիների իրավունքների համատեքստում»։
«Ինչպես արտաքին քաղաքականության բոլոր հարցերում, այնպես էլ ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում ադրբեջանական կողմը ելնելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներից։ Այդ կապակցությամբ առաջիկա օրերին նախատեսվում է փոփոխություններ կատարել Ադրբեջանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում», - ասված է հրապարակման տեքստում։