Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն, որ Հայաստանում ընթանում է ուժերի վերաբաշխման վերջնական ճշգրտման գործընթաց, ցույց են տալիս ինչպես կադրային նոր նշանակումներն , այնպես էլ ներկուսակցական զարգացումները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում համոզմունք է հայտնել ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Այդ առումով ԲՀԿ առաջիկա համագումարը, նրա կարծիքով, կարող է դառնալ այն ռուբիկոնը, որից հետո ներքաղաքական հարթության մեջ կհստակեցվեն շատ կոնկրետ խնդիրներ, քանի որ նման ֆորումը քաղաքական կազմակերպությունների համար չի կարող կենսական շահեր չշոշափել:
Քաղաքական հնարավոր վերադասավորումների ֆոնի վրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` կոալիցիայից դուրս գալու հավանականության մասին խոսել պատգամավորը չի ցանկացել: «Կոալիցիայից դուրս գալը կուսակցության եւ նրա ղեկավարության խնդիրն է: Ինքը` որոշումը, մեզ հետ որեւէ կապ չունի եւ պայմանավորված է տասնյակ պատճառներով, որոնց զգալի մասի հետ մենք ընդհանրապես շփում էլ չունենք: Եթե դուրս գա, ապա դա ներկայիս իշխանության համար շատ մեծ տատանում կառաջացնի: Իսկ կոալիցիայից դուրս չգալու դեպքում երկրում ընտրություններից առաջ համեմատաբար կայուն իրավիճակ կստեղծվի: Բայց որ դրանից շատ բան է պայմանավորված, կասկած չկա»,- նշել է պատգամավորը:
Խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ Վարդան Խաչատրյանի, մեզ սպասվում է փոխադարձ հարաբերությունների պարզման բավականին լուրջ ու լարված գործընթաց, որի ընթացքում վերջնականապես կվերաբաշխվեն քաղաքական ուժերը: