| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գլոբալիզացիայի հիմնախնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Միխայիլ Դելյագինը սկանդալային գրառում է կատարել իր Telegram-ի ալիքում՝ մեղադրելով ռուսաստանյան ԶԼՄ-ներից մեկին այն բանի համար, որ նրանք փորձել էին կաշառել իրեն՝ մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի դեմ ագրեսիայի մեջ:
«Ռուսական ԶԼՄ-ն, որի հետ ես արդեն մեկուկես տարի չեմ շփվել (իրենց հիմար մակարդակի պատճառով), կանչում և առաջարկում է «այն փողի համար, որը Դուք կառաջարկեք », նրանց մեկնաբանություն տամ, որ Հայաստանը սանձազերծել է հակամարտություն Ադրբեջանի դեմ՝ թիրախավորելով Բաքվի նավթաարդյունաբերությունը:
Իմ քաղաքավարի հարցին, թե ինչու Հայաստանը, և Ադրբեջանի տարածքում որտե՞ղ է գտնվում հակամարտության գոտում գտնվող նավթային արդյունահանումը (զարմանում եմ՝ ես մի տեսակ գիտեի աշխարհագրություն), մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է. «դե, ուղղակի Բաքվի դիրքորոշումն է այդպիսին»:
Եթե վաղը Բաքվի դիրքորոշումը հանկարծակի եզրակացնի, որ հայերի ցեղասպանությունը իրականացվել է ռուսների կողմից, մոսկովյան ԶԼՄ-ները փողի դիմաց ուրախությամբ հավաքելու են հաստատող մեկնաբանություններ:
Ժամանակը չէ՞ մաքրելու լրատվամիջոցները:
Եվ, իհարկե, կտեսնենք, որ լրագրողներից և էքսպերտներից ովքեր են փողեր վերցրել», - գրել է Դելյագինը: