Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն այն տեսակետին է, որ «Անխախտ եղբայրություն 2019» զորավարժությունները, ըստ հայտարարվածի, հակահարձակողական էին, ըստ բնույթի` հարձակողական: Ըստ նրա`զորավարժության ընթացքոմ Արցախի սահմանին նկատված իրավիճակի թեժացումը, որի հետևանքով երկու կողմերն էլ մարտական կորուստ ունեցան, զորավարժության հետ կապ չունի: «Ընդհանուր իրավիճակի հետ է կապված»,- կարծիք հայտնեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե զորավարժությանն ի՞նչ գնահատական են տալիս իրանական ու ռուսական կողմերը, ադրբեջանագետը պատասխանեց. «Իրանի կողմից արձագանք չեմ տեսել, նրանք ավելի զգույշ քաղաքականություն են վարում: Բնականաբար, հետևում են, որովհետև Նախիջևանը Իրանի հետաքրքրությունների ոլորտում է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանցից արձագանք եղել էր 102-րդ ռազմաբազայից, նշել էին, թե հետևում են, ու որևէ արտառոց բան չկա: Նախօրոք պլանավորված սցենարի համձայն են իրականացվել խաղարկված գործողությունները. Հետևաբար` արձագանքներն այլ կերպ լինել չէին կարող: Իհարկե, ռուսական կողմը կարող էր անհանգստացած լինել, ու դրա պատճառներն ունեն, բայց այդ մասին բացահայտ չեն հայտարարի` հաշվի առնելով Թուրքիայի հետ իրենց հարաբերություններն ու շահերը Սիրիայի տարածքում»:
Yerkir.am –ի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ դիվանագիտական ճակատում պաշտպանության նախարարությունը մենակ է մնացել, բանախոսն արձագանքեց` եթե ագրեսիա կա, ապա, բնականաբար, հայկական դիվանագիտությունն ակտիվ գործ ունի անելու, բայց եթե դա հակահարձակողական սցենարով նախատեսված զորավարժություն է, ապա մեզ մնում է ակտիվ հետևել: