Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան: Այդ մասին հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության և համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մրցույթը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 25-ին,ժամը 12:00-ին, Հովքի միջնակարգ դպրոցում։ Տավուշի մարզպետարանն ինչո՞ւ ուսումնական տարվա սկզբին չի լուծել Հովքի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերը զբաղեցնելու խնդիրը, որ ուսումնական տարվա կեսին է մրցույթ է անցկացնում։
Այս տարվա հոկտեմբերին Տավուշի մարզպետարանը մրցույթ է հայտարարել Իջևանի համայնքի Բերքաբեր գյուղի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականություն (15 դասաժամ), մաթեմատիկա (11 դասաժամ), ռուսաց լեզու ( 21 դասաժամ), կերպարվեստ (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մանկավարժների ցածր աշխատավարձի պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան»,- նշել է նա։