Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների եւ կադրերի պակաս ունեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության չորս հաստիքներից մեկը՝ ինտեգրված սոցիալական ծառայության բաժինը, պետ չունի:
Համենայնդեպս, այդ մասին են վկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական տվյալները: Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի եւ գնահատման վարչությունը չունի ամփոփ վերլուծությունների բաժնի պետ, այս պաշտոնը թափուր է դեռ նոյեմբերից, նույն վարչությունում թափուր է նաեւ ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի եւ գնահատման վարչության պետի պաշտոնը. ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչությունն էլ հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ չունի եւ կրկին՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից:
Այդ նույն ամսից պետ չունի նաեւ գնումների համակարգի բաժինը: Հավելենք, որ Նարեկ Մկրտչյանը, 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, նշանակված չորրորդ նախարարն է: Մինչ այդ այս պաշտոնները զբաղեցրել են Մանե Թանդիլյանը, Զարուհի Բաթոյանը եւ Մեսրոպ Առաքելյանը:
Այսինքն՝ նախարարության աշխատակազմը դեռ նախորդ տարվանից համալրել այդպես էլ չի ստացվում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում