|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Տավուշի սահմանագոտու դպրոցներում ուսուցչի աշխատանքի բազում տեղեր թափուր են մնացել։ Այդ մասին ահազանգում է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Թափուր տեղերը շատ են նաև Իջևան համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում։ Դրանց զբաղեցնելու համար կայանալիք մրցույթի մասին անգրագետ մի հայտարարություն է տեղադրված Տավուշի մարզպետարանի կայքում։
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Հայտարարություններ» բաժնում հայտարարություն կա Բերքաբերի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականություն(15 դասաժամ), մաթեմատիկա(11 դասաժամ),ռուսաց լեզու(21 դասաժամ),
կերպարվեստ (6դասաժամ) ուսուցչի թափուր տեղերը զբաղեցնելու մրցույթի մասին։ Հայտարարության մեջ նշված է․ «Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի 01-ից մինչև 14-ը ներառյալ։ Ի՞նչ է նշանակում՝ «սույն թվականի 01»։
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Բերքաբերի միջնակարգ դպրոցում»,- գրել է նա։