|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ ՀՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի սկանդալային հայտարարություններին, ով որոշել է անցնել ընդդիմադիր դաշտ այն պահին, երբ դեռ նախագահը չէր հասցրել ստորագրել նրա հրաժարականի դիմումը:
Ըստ Մելիքյանի` նորություն չէ, որ Վիկտոր Դալլաքյանը սկանդալային հայտարարություններ է անում, և առաջին անգամը չէ, որ նա դուրս է գալիս ՀՀԿ-ից:
«Չեմ ընդունում այդ ձևաչափը, ոճը: Երբեք պետք չէ, ուրիշին մրոտելով, ցեխոտելով, ավելորդ` սենսացիոն կոչված արտահայտություններով, հանրապետության նախագահի հասցեին տարբեր անհիմն արտահայտություններ անելով, փորձել դիվիդենդներ շահել: Այսպես չի կարող լինել հատկապես նրա պարագայում: Դա ժողովրդի կողմից անընդունելի է: Միշտ չէ, որ քաղաքական դաշտ մտնելու համար պետք է անբարոյական լինել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Լրագրողների հարցին, որ շրջանառվող խոսակցությունները, թե Բաղրամյան 26-ից է Դալլաքյանը գործուղվել ընդդիմադիր դաշտ` այն փոշիացնելու համար, պատգամավորը պատասխանեց, որ դա բամբասանք է:
«Ես էլ կասեմ, որ խոսակցություններն այն մասին են, որ Վիկտոր Դալլաքյանը մտել է ընդդիմադիր դաշտ` կոնկրետ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դեմ անձնական պայքարը շարունակելու համար: Վիկտոր Դալլաքյանի գործելաոճը նրա համար է, որ դառնա պատգամավոր: Բայց նման գործելաոճը սխալ է ու անընդունելի: Ավելացնեմ, որ եթե ինձ հետ մի բան պատահի, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք»,- ասաց Մելիքյանը: