|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի միջնորդությունը` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամների հետ հաղորդակցության հնարավորության ստեղծման վերաբերյալ:
Ու սա այն դեպքում, որ կուսակցության ղեկավար մարմնի որևէ ներկայացուցիչ վերոնշյալ շինծու գործով չի անցնում կամ առնչություն չունի:
Ավելին, ՀՀԿ ԳՄ 4 ներկայացուցիչներ, ովքեր ունեն պատգամավորի կարգավիճակ, Աշոտյանին այցելելու իրավունք ունեն, սակայն, օրինակ, զանգ կատարելու իրավունք չունեն, ինչն այս տեսանկյունից նույնիսկ զավեշտալի է:
Այն, որ Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է` բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում, սակայն այս միջնորդության մերժումը իշխանության վերահաստատումն էր առ այն, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին պետք է առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»։