Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործարար Խաչատուր Սուքիասյանը հերքում է այն լուրերը, որ կարող է ընտրվել փոխվարչապետ: Հարցին ինչպե՞ս է վերաբերվում շրջանառվող այդ լուրերին, նա պատասխանեց. «Ես այդ լուրերին չեմ վերաբերվում, որովհետև այդպես չէ: Ես նման ցանկություն չունեմ, և դա բոլորը գիտեն: Բոլոր քննարկումների ժամանակ ես ասել եմ, որ ինձ միայն պետք է, որ Հայաստանը թևակոխի նոր փուլ, և պետք է, որ երիտասարդությունը գա, կառավարի. նոր որակով համակարգային կառավարման պետք է գնալ»:
Սուքիասյանը հայտարարեց, որ քաղաքական հավակնություններ չունի:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոր կառավարությունում օլիգարխներ չպետք է լինեն, նա նշեց, որ հետևել է Փաշինյանի այդ հարցազրույցին: «Նա գործարար անունը նույնպես նշեց: Այո, կան օլիգարխներ, և կան գործարարներ, մի' մոռացեք, որ ես 20 տարի հալածանքների տակ եմ եղել: Օլիգարխների դասական ձևակերպումը պետք է ճշտենք: Օլիգարխը իշխանություններին մոտ գտնվելն է և օգտվելն է տարբեր հնարավորություններից, ինչը օրենքին հակասում է: Իսկ եթե մարդը մեծահարուստ է կամ բաժնետեր, ես ողջունում եմ»,- ասաց Սուքիասյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը շատ բարենպաստ երկիր է, Հայաստանում պետք է լինի իրավական համակարգ, որպեսզի բոլորը գան Հայաստան և ներդրում կատարեն: «Պետք է մենաշնորհները վերանան»,- նաև հայտարարեց գործարարը:
Yerkir.am-ի դիտարկմանը` արդյո՞ք կհաջողվի վերացնել մենաշնորհները, իրավական համակարգը նորմալ կգործի՞, Սուքիասյանը պատասխանեց. «Այո, կհաջողվի, որովհետև դրանք հատուկ չափորոշիչներ են, այդ գնահատականները տվող կազմակերպություններ կան, որոնք տալիս են« թե այս կամ այն երկրում ինչ վիճակ է: Ես կարծում եմ` իքս ժամանակ հետո Հայաստանը կլինի աշխարհի լավագույն քսանյակի մեջ»: