|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ալիևի մասին WikiLeaks-ի բացահայտումները թերևս նորություն էին միայն լայն հասարակության համար: Իսկ հանրապետությունների նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների համար նման բացահայտումները պետք է, որ վաղուց արդեն արված լինեին:
«Կարծում եմ, որ Ալիևի պայծառամտության եւ մտքի փայլատակումների վրա պետք չէ զարմանալ: Բարձրաստիճան գործիչները նրա հետ շփումների ժամանակ հավանաբար հասկացել են, թե ինչպիսին է Ալիևի մտավոր ներուժը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
«Երկիր»-ի հարցին, թե լրատվամիջոցներով թնդում է Ալիևի կնոջ պլաստիկ վիրահատությունների թեման նույնպես եւ ի՞նչ լուրջ կարեւորություն կարող է ունենալ նման մանրուք թվացող ինֆորմացիան, Լ.Հովսեփյանը պատասխանեց.
«Ընդունված է, որ հետախուզական ծառայությունները այլ երկրների ղեկավարների անձնական հատկանիշների, հակումների, նախասիրությունների միջոցով կազմում են նրանց հոգաբանական բնութագիրը: Սա էլ թույլ է տալիս կողմնորոշվել, թե ինչպե՞ս բանակցել տվյալ ղեկավարի հետ կամ ի՞նչ որոշումներ ընդունել, եթե խնդիր ունես այդ երկրի հետ»: