Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում այսօր տեղի ունեցավ Արցախի կերպարվեստի թանգարանին նվիրաբերված գեղանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։
«Մենք հակառակորդի ռազմատենչ հայտարարություններին այսպիսի նախաձեռնություններով ենք պատասխանում՝ ցույց տալու, որ արցախցին ոչ միայն կարողանում է պաշտպանել իր հայրենիքը եւ պատերազմում հաղթանակ տոնել, այլ նաեւ արարել։ Արցախը հոգեւոր վերածնունդ է ապրում, ինչի մասին վկայում է հենց այս ցուցահանդեսը»,- բացման արարողության ժամանակ հայտարարեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Արցախի կերպարվեստի թանգարանի ստեղծման նախաձեռնողը՝ նախկին ԽՍՀՄ երկրաբանության նախարար, ռուսաստանաբնակ պրոֆեսոր, բարերար Գրիգորի Գաբրիելյանցը, ով պատմեց, թե ինչպես է Արցախի կերպարվեստի թանգարանի համար հավաքել նկարները։ Այսօրվա ցուցահանդեսին ներկայացված էր Արցախին նվիրաբերված 300-ից ավելի աշխատանքների մի մասը։ Ընդհանուր առմամբ, պարոն Գաբրիելյանցի խոսքերով, նվիրատուների թիվը 137 է, որոնցից ոմանք նվիրաբերել են մի քանի տասնյակ գործեր։