Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուսակցության դիրքորոշումը համընկնում է վարչապետի դիրքորոշման հետ, որ Մանե Թանդիլյանը շարունակի պաշտոնավարել. խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Այնպես, ինչպես Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյնաի հրաժարականի դիմումը, մենք էլ չենք ստորագրելու կուսակցությունից հեռանալու մասին դիմումը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ կուտակային կեսանթոշակային համակարգի վերաբերյալ իրենց հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ։ «Համակարգի բարեփոխումների էջը փակված չէ։ Մենք շարունակելու ենք դրա շուրջ քննարկումները։ Օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան։ Ամեն բան անելու ենք, որ համակարգը քաղաքացիների պահանջներին բավարարի։ Գիտենք, որ շատ մարդիկ շարունակում են դեմ մնալ համակարգին, բայց այս պահին ցայտնոտի մեջ ընկել, որ օրենքը ուժի մեջ է մտնում, պետք չէ։ Միակ լուծումը սա էր, բայց մենք շարունակում ենք աշխատել»,- հավելեց Մարուքյանը։