Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Մոսկվայի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունը կարող է վերականգնվել դեկտեմբերի 18-ին, ТАСС-ին հայտնել է Սիրիական ավիաուղիների ներկայացուցիչը։
Նախկինում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Հալեպի օդանավակայանը փակվել էին օդանավերի ընդունման և մեկնելու համար, մի փոքր ավելի ուշ՝ ամբողջությամբ փակվել է երկրի օդային տարածքը։
«Մենք չենք բացառում, որ հաղորդակցությունը կվերսկսվի դեկտեմբերի 18-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ ուղևորները հնարավորություն ունեն փոխհատուցում ստանալ դեկտեմբերի 8-ից չեղարկված չվերթների տոմսերի համար։
Դամասկոսի օդանավակայանի դիսպետչերների կողմից տարածված վերջին հաղորդագրության համաձայն ՝ օդանավակայանը փակ է դեկտեմբերի 8-ից մինչեւ դեկտեմբերի 18-ի երեկո: Հալեպի միջազգային օդանավակայանը փակել են մինչև դեկտեմբերի 17-ի երեկո:
Ըստ չվացուցակի՝ Սիրիայից ինքնաթիռները կիրակի օրերին ժամանում են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան և նույն օրը վերադառնում Դամասկոս։ Երթուղում գործում են Սիրիական ավիաուղիների ինքնաթիռները։ Ռուսաստանի մայրաքաղաքից դեպի Հալեպ ուղիղ չվերթներ չկան։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: