կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 13:57
Տարածաշրջան

Թուրքիայի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը կվերսկսվի մոտ ժամանակներս. Թուրքիա

Թուրքիայի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը կվերսկսվի մոտ ժամանակներս. Թուրքիա

Մոտ ապագայում նախատեսվում է վերսկսել թռիչքները Ստամբուլի և Երևանի միջև. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով անցնող տարվա արդյունքները։

Նրա խոսքով՝ տարեսկզբից ջանքեր են գործադրվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Երկխոսության ներկայացուցիչները նշանակվել են փոխադարձ սկզբունքով։

Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ հարցում Թուրքիան սերտորեն համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն հայտարարել էր, թե որ թուրքական ավիաընկերությունն է սպասարկելու Ստամբուլ-Երևան թռիչքը. դա «Pegasus»-ն է, որը պատկանում է Կիլիկիայի ցեղասպանված հայերի ունեցվածքով հարստացած թուրքական Սաբանջը ընտանիքին: