|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ներդրված սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կողմերը կվերականգնեն ուղևորափոխադրումները՝ հուլիսի 15-ից: Միևնույն ժամանակ, մեկ օր առաջ, թուրքական ամենամեծ ավիաընկերությունը՝ Turkish Airlines- ը, հայտարարել էր օգոստոսի 1-ից Ռուսաստանի հետ հաղորդակցության վերականգնման մտադրության մասին: Ավւափոխադրողը նախատեսում էր թռիչքներ իրականացնել Ռուսաստանի վեց քաղաքներ` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Դոնի Ռոստով, ինչպես նաև Կրասնոդար և Սոչի:
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ համաճարակի ֆոնին ներդրված միջոցառումների հանման գործընթացը և Ռուսաստանում միջազգային ավիափոխադրումների վերսկսումը կսկսվեն հուլիսի 15-ին: Այս օրվանից սկսած ավիացիոն իշխանությունները բանակցություններ կանցկացնեն այլ երկրների հետ հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: