կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 14:03
Տարածաշրջան

Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2-ից կբացեն օդային հաղորդակցությունը. Թուրքիան նշել է մանրամասները

Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2-ից կբացեն օդային հաղորդակցությունը. Թուրքիան նշել է մանրամասները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Երևան-Ստամբուլ թռիչքները կսկսվեն 2022 թ. փետրվարի 2-ին. հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին։

Նշվում է. որ թուրքական Pegasus ավիաընկերությունը «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական երեք անգամ։ Նաև հայկական Fly One Armenia ավիաընկերությանը Ստամբուլ-Երևան երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել:

Fly One Armenia չվերթը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի փետրվարի 2-ին տեղական ժամանակով 19:50-ին, իսկ Pegasus ավիաընկերության չվերթը նույն օրը (ժամը 23:35-ին) Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից կմեկնի Երևան:

Սաբիհա Գյոքչենը, ում անունը կրում է Թուրքիայի երկրորդ ամենամեծ օդանավակայանը, Աթաթուրքի որդեգիր զավակն է, Թուրքիայի Հանրապետության խորհրդանիշներից մեկը: Հրանտ Դինքը 2004 թ. սենսացիոն բացահայտում էր արել` նշելով Գյոքչենի հայկական ծագումը, ով ցեղասպանության հետևանքով որբանոցում էր հայտնվել, որտեղից էլ Աթաթուրքը նրան որդեգրել էր: 

Իսկ «Pegasus» ավիաընկերությունը պատկանում է թուրքական Սաբանջը գերդաստանին, ովքեր իրենց ունեցվածքը կուտակել են ցեղասպանված և տեղահանված կիլիկահայերի ունեցվածքը գողանալով: