|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրոպայում տեղացած առաջ ձյան ու սառցե անձրևների հետեւանքով հետաձգվել են մի շարք թռիչքներ. հայտնում է Reuters-ը:
Այսպես` Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում հետաձգվել է 260 թռիչք: Այս վիճակը շարունակվում է արդեն 3 օր:
Փարիզի «Շառլ դե Գոլ» և «Օրլի» օդանավակայաններում հետաձգվել է թռիչքների 40%-ը: Փարիզում տուժել է նաև ավտոբուսային երթևեկությունը: Նման վիճակ է նաեւ Գերմանիայում:
Սպասվում է, որ թռիչքները այսօր ևս չեն լինի, քանի որ օդերևութաբանները նոր տեղումներ են կանխատեսել: