|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հորդանանի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ ժամանակավորապես դադարեցրել է օդային հաղորդակցությունը։
Իսրայելի բանակի ռադիոն իր հերթին հայտնել է, որ Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իրանական հարձակումը շարունակվում է և մարդկանց կոչ է արել մնալ ռմբապաստարաններում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Իսրայելի տարածքի վրա Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակման մասին։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։
Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության՝ հարձակումն իրականացվել է ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներ Իսմայիլ Հանիեի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը։