|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փակ նիստի ժամանակ ընդունված հայտարարությունը միջազգային հանրությանն է ուղղված, բայց դրա մասին սպասելիքները շատ չեն, որովհետև երբ Արցախում էինք, բազմաթիվ հայտարարություններ ենք ընդունվել, որոնք կրկին ուղղված են եղել միջազգային հանրությանը: Այդ ժամանակ ավելի ծանր վիճակ էր, այդ ժամանակ նրանք պիտի ինչ-որ քայլերի դիմեին, բայց…: Մենք տեսանք, որ դա չեղավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը։
«Միջազգային հանորւթյան լռությունն ավելի շատ կախված էր ՀՀ-ի ներկա իշխանությունների դիրքորոշումից: Նկատելի է, որ Հայաստանի իշխանություններն այսօր փորձում են ամեն ինչ մոռացության տալ Արցախի մասին, բայց չպիտի մոռանալ, որ 1991-ին տեղի ունեցածը»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած փակ նիստի ընթացքում կարևոր հայտարարություն է ընդունվել՝ ուղղած միջազգային հանրությանը:
Մանրամասն՝ տեսանյութում։