Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է.
«Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այսօր միտինգավորների թիվը «կանխատեսվածից» չանցնի։ Վերջիններս մտավախություն ունեն, որ այն գործարարները, որոնք կապ ունեն Քոչարյանի հետ ու չեն մասնակցել «մենք ենք մուծում կուտակայինը» ակցիային, կարող են «տակից» միտինգին ժողովուրդ ուղարկել՝ ոչ այնքան Քոչարյանի «սիրուն աչքերի», որքան այդ մեծ դարդից, կուտակայինից պրծնելու, օրենքը հետողորմյա անելու համար։
Այնուհանդերձ, որպես պրոֆիլակտիկ միջոցառում, իշխանությունները «պոչտավոյ գոլուբներ» ու բանագնացներ են ուղարկել այդ գործարարների մոտ՝ «մեժդու ստրոկ» նրանց հասկացնելու, որ խաղեր չտան, տակից Քոչարյանի ջաղացին մկան «էնիք» չլցնեն, այլապես չորով կդրվի իրենց հարկային պարտավորությունների հարցը, ու շատ վատ կլինի։
Այս կոնտեքստում է թերևս նաև շրջանառության դրված այն մարազմատիկ լուրը, թե հասարակական վայրերում ՍՊԻԴ-ով վարակված ներարկիչներով ծակում են մարդկանց։ Ասել կուզի՝ մի գնացեք միտինգի, այն վտանգավոր է կյանքի համար»: