|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում ընթանում է Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ դատարանն այս փուլում լսում է վկաներին։ Գործով անցնող 3 վկա պատասխանեցին հանրային մեղադրողների և փաստաբանների հարցերին, նրանց թվում էր՝ գործով տուժող ճանաչված Գրիշա Քոքոբելյանի որդին՝ Վաչիկ Քոքոբելյանը։
Նաև նշենք, որ դեռեւս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը իբրև առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Սակայն Սուրեն Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչում, և մինչ այս պահը դատական որևէ փուլում չի հիմնավորվել Սուրեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը։