կարևոր
10054 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 16:32
Իրավական

Սուրեն Մանուկյանի փաստաբանը միջնորդեց իր աշտպանյալի նկատմամբ կիրառել տնային կալանք

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում շարունակվւմ է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստի ժամանակ Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ դատարանը կիրառի տնային կալանք խափանման միջոցը։

«Քրեական վարույթում չկա գեթ մեկ նյութ, թեկուզ կես էջանոց կամ մեկ պարբերականությամբ,  որը հնարավորություն կտա վարույթի նյութերին ծանոթացող անձին պատկերացում կազմել Սուրեն Մանուկյանի, այսպես կոչված, պաշոնի, շրջապատի ու հեղինակության մասին։ Սա նշանակում է, որ դատարանը արտավարույթային տվյալներով փորձում է հիմնավորել մեղադրանքի կալանքի անհրաժեշությունը՝ ի դեմս պաշտոնի, շրջապատի ու հեղինակության։
Պաշտպանության կոմը չի տեսնում որևէ խոչընդոտ , որևէ գործող հանգամանք, որ կարող է հիմք տալ մտածելու, որ տնային կալանքն  իր խստությամբ ազդու չի լինի»,-ասաց փաստաբանը։
 

Նշենք , որ դատարանը չբավարարեց միջնորդությունը և 3 մասով երկարացրեց Սուրեն Մանուկյանի կալանքը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։