Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ակնառու է, որ բոլոր կուսակցությունները շատ վաղուց որդեգրել են մի ուղի` այս կամ այն ձևով գործարքի մեջ մտնել իշխանության հետ:
«Ամեն մեկը լսում է այն, ինչ ուզում է լսել: Այստեղ կա երկու դրույթ` փաստ եւ մեկնաբանություն: Փաստերը սովորաբար նույնն են, մեկնաբանությունները` տարբեր: Հարց է ծագում, թե ո՞ւմ է ուղղված վարչապետի հաղորդագրությունը: Կան մեկնաբանություններ, ըստ որոնց` հաղորդագրությունն ուղղված է այն ուժերին, որոնք փորձում են ոչ կառուցողական դիրքորոշմամբ հանդես գալ քաղաքական դաշտում: Սակայն իրականում դա ուղղված է ոչ կոալիցիոն գործընկերներին»,- հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` անդրադառնալով Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե ով ՀՀԿ-ի հետ չլինի, կհայտնվի կոտրած տաշտակի առջև:
Քաղաքագետի համոզմամբ` ընտրություններով չի կարող որոշվել, թե ով է իշխելու երկրում: «Չեմ կարծում, որ որեւէ այլ երկրում, եթե վարչապետը նման բան ասեր, կմնար իր պաշտոնում»,- հայտարարեց Ալեքսանդր Մարգարովը: Նա իշխանության քաղաքականությունը նկարագրեց «ով մեր դեմ չէ, մեզ հետ է» արտահայտությամբ` համարելով այն ավելի կառուցողական:
«Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է վարչապետը զբաղվում նման հարցերով: Մեր երկրում արդարադատության համակարգը նորմալ չի գործում»,- ավելացրեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նա այսօրվա իրականությունը փոքր-ինչ տխուր է համարում, քանի որ ազատ ընտրություններին շատ քչերն են հավատում եւ խոսում դրա մասին: