կարևոր
721 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-30 13:33
Հասարակություն

Վաղը հնարավոր է Եվրոպական դատարանի պատասխանատվության առաջ կանգնեք․ Սուրեն Մանուկյանի փաստաբանը՝ դատարանին

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում ընթանում է ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։  Դատարանը սկզբում քննության առավ գործով անցնող մեղադրյալ Թաթուլ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը, որից հետո հանրային մեղադրողը դատարանին  ներկայացրեց Սուրեն Մանուկյանի վերաբերելի հարցը։
Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանն իր խոսքում նշեց․ « 15 հատոր նյութերի մեջ գտե՞լ եք Սուրեն Մանուկյանին մեղսագրվող գեթ մեկ ցուցմունք, որով կարող է նա պայմանական  ազատության դեպքում անձի վրա  ազդեցութուն գործադրել»։
 

Մանրամասն՝ տեսանյութում։