Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ, պատմաբան Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Չկա՛ նման արտահայտություն. «Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»։ Դա վատերի կողմից շրջանառության մեջ դրված խեղաթյուրված արտահայտություն է, որ իրենց մահից հետո իրենց ու իրենց վատ արարքների մասին չխոսեն։
Կա «Մահացածների մասին կամ լավը, կամ ոչինչ՝ բացի ճշմարտությունից» արտահայտություն։
Սա մ.թ.ա. 6-րդ դարում հին հունական քաղաքական գործիչ և պոետ Հիլոն Լակեդեմոնացու (Սպարտացու) ասույթն է, որը մեզ է հասել է Դիոգենես Լաերտացու (մ.թ. 3-րդ դար) «Հայտնի փիլիսոփաների կյանքը, ուսմունքներն ու կարծիքները» աշխատության միջոցով։