Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 15:36
Քաղաքական

Մենք այսօր գործ ունենք անկայուն հոգեվիճակ ունեցող անձի հետ. Վահե Հակոբյան

Փաշինյանի կողմից երեկ տեղի ունեցավ հերթական մանիպուլյացիան, նա ասաց՝ «գլուխները կախ եկան եւ վճարեցին»։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Ինչո՞ւ ՊԵԿ-ը կոնկրետ տվյալներ չի հրապարակել։ Ի՞նչ թալանի մասին է խոսքը։ ՊԵԿ-ը միտումնավոր անուններ չի հրապարակել, որպեսզի Փաշինյանին հնարավորություն տա հերթական պոպուլիստական հայտարարությունն անել։ Եթե իմ մասին էր խոսքը, ապա մեր հարաբերությունները կպարզենք դատարանում»,- ասաց Հակոբյանը։

Նա վստահեցրեց, որ օգոստոսի 2-ից ինքը կապ չունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ և երբեք փայամաս չի ունեցել այնտեղ։