|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ցավով եմ արձանագրում, հերթական անգամ տեսանք, ինչպես բազմիցս արձանագրել ենք, ՀՀ վարչապետի աթոռին գտնվում է անձ, որն անկայուն հոգեվիճակ ունի։ Չեմ ուզում այլ որակումներ տալ, բազմիցս այդ որակումները տալիս ենք և ամեն անգամ համոզվում ենք մեր որակումների ճշմարտացիության մեջ։ Արցախի հանձնման մասին հարցից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մատ թափ տալ ընդդիմության վրա, հայտարարել, որ ինքը հողեր չի հանձնել , և նման այլ արտայատություններ՝ պպտտեցնելով իր սկավառակը ․ մեղմ ասած՝ հունից դուրս եկավ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով Կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպը։
«Աշխարհում նոր աշխարհակարգ է ձևավորվում, և այս պայմաններում շռայլություն է անհավասարակշիռ ղեկավար ունենալը»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։