Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սերժ Սարգսյանի կառավարության տարիներն աչքի են ընկել Հայաստանի ակտիվ դիվանագիտական ջանքերով, հագեցած արտաքին քաղաքական օրակարգերով, Հայաստանի արտաքին իմիջի բարձրացմամբ և մեր քաղաքացիների ամենատարբեր իրավունքներն արտերկրում պաշտպանելով:
2008-2018թթ. այդ օրակարգերը ներառել են.
Հայկական դիվանագիտությունը նախորդ իշխանությունների տարիներին, յուրաքանչյուր ոլորտում արձանագրում էր կոնկրետ արդյունքներ: Հայ դիվանագետներն ու ներկայացուցիչները հարգանք էին վայելու իրենց դեսպանընկալ երկրներում և կառույցներում: Պաշտոնական Երևանն իր դիվանագիտական օղակներով հագեցած օրակարգ և խոսելու շահեկան թեմաներ ուներ գրեթե բոլոր տեղերում: Այդ ամենից շահում էր Հայաստանի քաղաքացին, աշխարհում ապրող ողջ հայությունը:
Իսկ ինչո՞վ է այսօր զբաղված Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը: Կառավարության 2021-26թթ. ծրագրով նախանշված արտաքին քաղաքական օրակարգերի մեծ մասն ուղղակի ձախողված է: Ոչ մի երկրի կամ կառույցի հետ չունեն սուվերեն խոսելիք, քննարկվող թեմա, Հայաստանի կոնկրետ շահերից բխող վստահելի և փոխշահավետ օրակարգեր:
Աշխարհը կանգնած է պատմական փոփոխությունների և իրադարձությունների շեմին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ պարապուրդի է մատնվել, կամ էլ պինգպոնգի նման շպրտվում է այս ու այն կողմ՝ դառնալով գլխացավանք և ավելորդ բեռ միջազգային հարաբերությունների համար: Իսկ որոշ դեպքերում էլ այլ շահերի տեսանկյունից ուղղակի օգտագործվում է գլոբալ զարգացումներում:
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված:
Հ. Գ.
Միայն 2024թ. պետական բյուջեն, ոչ մի օգտակար գործ չանելու համար, ՀՀ ԱԳՆ-ին հատկացրել է շուրջ 17մլրդ 63 միլիոն ՀՀ դրամ: