Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Երեկ դատախազության աշխատակիցները վերջապես ներկայացան «դարակազմիկ» համազգեստներով, որոնց վերաբերյալ դեռ անցած տարի էր կառավարությունը որոշում ընդունել եւ բյուջեից մեծ գումարներ նախատեսել: Խորհրդանշական է գույնը՝ ճեփ-ճերմակ:
Իդեայի հեղինակները, դատախազներից «ճերմակ աղավնի» կերտելով, ըստ էության նրանց սեւ գործերը համազգեստի ներքո քողարկելու մտադրություն են ունեցել: Հիշեցնենք, որ դեռ 2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ էր մտել «Դատախազության մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում էին համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանց կրման կարգը:
Ըստ փոփոխությունների` համազգեստի կրումը պետք է տարածվեր բոլոր դատախազների եւ ՀՔԾ ծառայողների վրա: Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը սահմանվեց ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի 664Ն որոշմամբ, որն ուժի մեջ պետք է մտներ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն դրանից միայն մեկ տարի անց դատախազները ներկայացան իրենց նոր համազգեստներով: Դեռ անցած տարի հայտնի դարձավ, որ պետբյուջեից դատախազների համազգեստների համար հատկացրել են 7 միլիոն 107 հազար 500 դրամ»: