|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թրամփի ապագա վարչակազմի վերջին թեկնածուն Բրուկ Ռոլինզն էր, որին ԱՄՆ նորընտիր նախագահն առաջարկել է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը, հայտնում է BBC-ն։
Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Ռոլինզը զբաղեցրել է նրա ներքին քաղաքականության խորհրդականի պաշտոնը։ Այնուհետև նա դարձել է America First Policy Institute գործադիր տնօրենը, որը ստեղծվել էր Թրամփի քաղաքական և տնտեսական գաղափարները քարոզելու համար: Նրա թեկնածությունը քննարկվում էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի հավակնորդների թվում, սակայն այդ պաշտոնը բաժին հասավ Թրամփի նախընտրական արշավի ղեկավար Սյուզի Ուայլսին:
Նախօրեին Թրամփը նշել էր ֆինանսների նախարարի պաշտոնի իր թեկնածուին՝ միլիարդատեր Սքոթ Բեսենտին՝ իր գլխավոր տնտեսական խորհրդականին։