Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հանդես էր գալիս Հայաստանի համար նախատեսված իրական կարգախոսով, այն է՝ «Ապագա Չկա՛ ապագա»։
Այդ կարգախոսը նոր չէ, բայց այս տարվա հունվարի 10–ին պաշտոնապես ներկայացվեց հանրությանն իր ամբողջության մեջ։
Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝
–Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ,
–մենք պետք է զիջենք Ղարաբաղն Ադրբեջանին, բայց երաշխիք չունենք, որ Ադրբեջանն ամբողջ Հայաստանը չի պահանջի դրանից հետո,
–մենք անվտանգության երաշխավորներ չունենք, Հայաստանը ոչ միայն Արցախի, այլ նաև իր իսկ անվտանգության երաշխավորը չէ,
–ռուս խաղաղապահներն այս կամ այն ձևով պաշտպանում են Ղարաբաղը, բայց ամեն դեպքում փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջինիս ռազմական ներկայությունը Հայաստանում համարելով սպառնալիք,
–եթե չզիջենք ու չբավարարենք թուրք–ադրբեջանական պահանջները, ապա պատերազմ կլինի, բայց զիջելու ու բավարերելու դեպքում էլ խաղաղության երաշխիք չկա,
–Լաչինի միջանցքի բացման հարցով Հայաստանը չի զբաղվելու, քանզի նոյեմբերի 9–ի հայտարարության 6–րդ կետում Հայաստանի մասին բառ չկա գրած․ թող ղարաբաղցիները լեզու գտնեն Բաքվի հետ,
–ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը, բայց Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց դե ես ամեն դեպքում Ղարաբաղը ճանաչել եմ Ադրբեջանի կազմում,
–ես երաշխիքներ չունեմ, որ զիջեմ ու խաղաղության պայմանագիր ստորագրեմ, լավ կլինի, բայց ամեն դեպքում զիջելու եմ ու պատրաստ եմ ստորագրել։
Այս և նմանատիպ այլ մտքերից հետո պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ազդարարում է Հայաստանի ու Արցախի վերացումը, այսինքն՝ ասում է՝ «Ապագա Չկա՛ ապագա»։
Ու որպեսզի Հայաստանն ու Արցախն ապագա ունենան, պետք է Նիկոլի քաղաքական կարիերան ընդհատվի։
Աղբյուրը՝ 7or.am