կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 22:42
Հասարակություն

Նիկոլի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար «Ապագա կա Ապագա»․ Արտակ Զաքարյան

Նիկոլի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար «Ապագա կա Ապագա»․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Կապիտուլյանտ Նիկոլն ասում էր, որ ստորագրելու է կոմունիկացիաները բացելու մասին փաստաթուղը՝ պնդելով, որ դա 100%-ով Հայաստանի շահերից բխող թուղթ է: Թուրքիան և Ադրբեջանը շարունակ պնդում են, որ այսպես կոչված Զանգեզուրի 43 կիլոմետրանոց միջանցքը պետք է բացվի: Դա ամրագրել են նաև հունիսի 15-ին, հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական նոր դեկլարացիայում:

Տարածաշրջանային կոմունիկացիաների հախուռն բացումը և Սյունիքով միջանցք տալը, անշուշտ ազդելու է նաև տարածաշրջանի քաղաքականության վրա, ինչը լրջորեն մտահոգում է Իրանին և Ռուսաստանին:

Թուրքիան առաջարկում է տարածաշրջանային հարցերը լուծել «վեցակողմ պլատֆորմով»`Ռուսաստան, Իրան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա ձևաչափով: Սա նշանակում է, որ առաջիկայում տարածաշրջանային կոմունիկացիաների համար սկսվելու է կատաղի պայքար: Իսկ Սյունիքի միջանցքը վերահսկելու համար Թուրքիան ամեն ինչ է անելու, ընդհուպ մինչև չի բացառվում նոր ռազմական ավանտյուրաներ:

Նիկոլը սա շատ լավ է հասկանում, և բազմիցս ապացուցել է, որ Հայաստանի շահերն իրեն չեն հետաքրքրում: Այստեղից էլ կարող եք եզրակացնել, թե ինչո՞ւ էին թուրքերն ու ադրբեջանցիներն ուրախացել կապիտուլյանտի վերընտրությամբ:

Ստացվել է, որ Հայաստանի քաղաքացիների 20-25%-ն իրենց ձայնը տվել են տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության մեծացմանը: Սրա մասին բազմիցս ասել ենք, բայց… Այնպես որ Նիկոլի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար «Ապագա կա Ապագա»»: