Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 20:37
Հասարակություն

Ապագա կա՛, կապիտուլյանտ վիժվածք, կա՛ ապագա... Ռուբեն Հակոբյան

Ապագա կա՛, կապիտուլյանտ վիժվածք, կա՛ ապագա... Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Օրվա լուրերի խճանկար

- Ալիեւը քայլ առ քայլ մաքսակետերով զավթում է Սյունիքը

- Վիժվածքի շուրջը բոլորած գանգստերները տարբեր տրամաչափի զենքերով Երեւանի սրտում արյուն են հեղում՝ մեկ օրում 4 զոհ, 4 վիրավոր...

- Արարատի մարզի Գոռավան համայնքի դպրոցի տնօրենը ստիպողաբար պաշտոնից ազատվելու դիմում է գրում՝ ՏԻՄ ընտրություններում ինչ որ խեղկատակ կոկորդիլոսագետի օգտին չաշխատելու պատճառով

- կառավարության նիստում վիժվածքը իր անթաքույց գոհունակությունն է հայտնում, փաստորեն, այս պահին իր համար կարեւորագույն հարցի՝ Գորիս-Կապան ալիեւյան մաքսակետը շրջանցող ճանապարհի ասֆալտի որակի հարցով...

Ապագա կա՛, կապիտուլյանտ վիժվածք, կա՛ ապագա...

Վ Ա Յ Ե Լ Ե՛ Ք...»: