Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օդանավակայանի երկարամյա տաքսիստներին արգելում են մտել «Զվարթնոց»։ Պարզաբանման պահանջով այսօր տաքսիստներից մեկն ԱԺ-ում էր․ «Մտնում եմ օդանավակայան մարդ դիմավորելու, ասում են՝ չես կարող մարդ դիմավորելու, ասում եմ՝ այսի՞նքն դա նույնն է, որ ինձ չթողնեն մտնեմ «Երևան մոլ» կամ մետրո, չեն պարզաբանում նշելով՝ ուղղակի չենք թողնում։ Ժամանող անձինք գրում են, որ գիշերը գալիս են, ես գնում են Ոստիկանություն, որտեղից թույլտվություն ստանալու համար, այնտեղից ասում են՝ պետք է առավոտյան ասեիր, ասում եմ՝ եթե հիմա են ասել, ես առավոտն ի՞նչ գամ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ պատճառաբանությունը ապօրինի տաքսի ծառայություն մատուցելն է․ «Բայց այդպես ասում են։ Մենք ասում ենք՝ պատրաստ ենք հարկվելուն։ Օդանավակայանում լիցենզիա ստանալը շատ մեծ խնդիր է, այնքան մեծ, որ մենք պետք է նոր մեքենա՝ գործարանային վառելիքով ունենանք, եթե ես նոր մեքենա գնելու հնարավորություն ունենամ, ես ինչի՞ եմ գալիս տաքսի քշելու։ 200-250 ընտանիք մնում է օդի մեջ։ 30-40 տարի մարդը զբաղվել է այս գործով, հիմա այդ մարդուն ասում են՝ գնա»։