|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այցելում են Արցախ` չնայած այն բանին, որ ադրբեջանցիները ասում են, մի գնացեք, մի տեսեք, հալած յուղի պես ընդունեք միայն մեր ասածները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի այս պահվածքի պատճառը այն է, որ նա փորձում է թաքցնել սուտը, կեղծիքները: Սրա վառ օրինակ է այն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել Նախիջեւան.
«Ինչու՞ չեն թողնում մտնել Նախիջեւան: Մի՞գուցե, որ չտեսնեն ջախջախված խաչքարերը: Մի՞գուցե, որ չտեսնեն եւ հարց տան, թե ո՞ւր է այդ ժողովուրդը եւ ի՞նչ պատճառով այստեղ չէ»: