կարևոր
3256 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-20 10:14
Հասարակություն

2018-ին վարչակարգի պարագլուխը սկսեց սիրաշահել տաքսիստներին.6 տարի անց իրավիճակ է փոխվել. Գառնիկ Դանիելյան

2018-ին վարչակարգի պարագլուխը սկսեց սիրաշահել տաքսիստներին.6 տարի անց իրավիճակ է փոխվել. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳառնիկԴանիելյանը գրում է․

«ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին։

Պարտադիր է դառնում նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը և էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի տրամադրումը։

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։

Չցանկանալով մանրամասն ներկայացնել նոր կարգավորումները, պարզապես արձանագրենք, որ այս որոշման հետևանքով կավելանա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը։

Սակայն, առավել մտահոգիչ է տաքսի ծառայություն մատուցող անհատների դրությունը։ Շատերի համար սա ապրուստի միակ միջոցն է։ Բազմաթիվ արցախցիներ ևս իրենց օրվա հացի խնդիրը լուծում են այս աշխատանքի միջոցով։

Ոչ ոք դեմ չէ, որպեսզի տաքսի ծառայություն մատուցողները ևս միանան հարկային էլեկտրոնային համակարգին։ Սակայն, մինչ նման որոշում կայացնելը հարկ էր գոնե հանդիպել այս բիզնեսի ներկայացուցիչների հետ, լսել նրանց դիտարկումները, այնուհետև ընդունել որոշումներ, որոնք կլինեն և’ օրինաչափ, և’ չեն վնասի ևս մեկ ոլորտի։

Ուշագրավ է, որ 2018-ին վարչակարգի պարագլուխը սկսեց սիրաշահել տաքսիստներին՝ իր լայվերում հայտնելով, որ անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից, և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունն իրականացնել ավելի ազատ պայմաններում։

6 տարի անց իրավիճակ է փոխվել»։