|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ համաձայնություններին համապատասխան եւ ամեն ինչ անում են կարգուկանոնի ապահովման համար, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն կարգուկանոնն ու հանգստությունն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Եվ նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են կողմերի միջև», - ասել Է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված իր պարտավորությունը։