Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստներն ու հայտարարություն տարածել առ այն, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու փորձերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ն հայտնել է Twitter-ի իր էջում՝ կիրակի երեկոյան Հունաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվեցին Հունաստանի և Հայաստանի միջեւ բարեկամության ամուր կապերը: Դենդիասը դատապարտեց մարդկային կորուստները և հայտնեց Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային նպաստելու՝ Հունաստանի պատրաստակամության մասին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հունաստանը հատուկ մտահոգությամբ է դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը և կոչ է անում «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Արտաքին գործերի նախարարության պնդմամբ՝ «վեճերի խաղաղ կարգավորումը՝ համաձայն միջազգային իրավունքի, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության միակ ճանապարհն է»: