կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 10:07
Աշխարհ

ԱՊԿ գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումների վերաբերյալ

ԱՊԿ գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումների վերաբերյալ

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումների վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. 

«Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած` Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն ուղղակիորեն անտեսում է ՄԱԿ-ի՝ հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու, ինչպես նաև երկարատև խաղաղություն ու կայունություն խթանելու կոչերը: 

Ավելին` մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես` խաղաղ բնակչության դեմ ուղղված գործողությունները:

Արդեն նշեցինք, որ, որպես ռազմական թիրախ, խաղաղ բնակչության վրա հարձակման պրակտիկան պետք է ոչնչացվի, և որ զինված բախումը կարգավորող հիմնական կանոնների լիակատար խախտում է:

ԱՊԿ ԳՔ-ն վերահաստատում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ Մինսկի խումբ)  ղեկավարած բանակցային գործընթացի փրկության և վերագործարկման անհրաժեշտությունը և ընդգծում, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային գործընթացի միջոցով՝ միջազգային իրավունքի և 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերում հաստատված սկզբունքների հիման վրա:

Նույնքան կարևոր է, որ մենք կոչ ենք անում արտաքին ուժերին՝ զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց` ճգնաժամը սրելու նպատակով:

Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և մեր անկեղծ ցավակցությունը՝ ադրբեջանական և հայկական ուժերի միջև բռնի բախումների զոհերին»: