Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է ԵՄ ռազմական դերի հզորացմանը, այդ թվում՝ ռազմատեխնոլոգիական առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությու ն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ելույթի ժամանակ:
«Եվրամիություն-ՆԱՏՕ համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է Եվրամիության ռազմական դերի հզորացմանը: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես՝ նորարարություններին ու նոր տեխնոլոգիաներին», - ասել է Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև կողմ էր արտահայտվել Ուկրաինա տանկեր ուղարկելուն:
«Մենք՝ եվրոպացիներս, կշարունակենք աջակցել ուկրաինացիներին այնքան, որքան դրա կարիքը լինի: Մենք կշարունակենք ռազմական աջակցությունը… Հիմա՛ է ժամանակը: Նրանց հարկավոր են ավելի շատ սարքավորումներ, և ես անձամբ կողմ եմ Ուկրաինային տանկեր մատակարարելուն», - նշել է Միշելը: