կարևոր
7522 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 17:46
Իրավական

Թե ինչպես դատարանում հաղթեցի Ալեն Սիմոնյանին․ Նաիրի Հոխիկյան

Թե ինչպես դատարանում հաղթեցի Ալեն Սիմոնյանին․ Նաիրի Հոխիկյան

Թե ինչպես դատարանում հաղթեցի Ալեն Սիմոնյանին, գրում է Նաիրի Հոխիկյանը։

Հունվարի 29-ին դատարանը վճիռ կայացրեց՝ բավարարել Փաստաբան Լուսինե Վիրաբյանի միջնորդությունը և մերժել Ալեն Սիմոնյանի հայցը ընդդեմ Նաիրի Հոխիկյանի։

Այս խնդրի նախապատմությունը գալիս է նրանից, որ 2023թ․ սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան՝ ինձ մեղադրելով վիրավորանքի համար։

2023-ի հունիսին մի հարցազրույցում ես Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս նրան անվանել եմ «պոռնոդերասան»՝ հաշվի առնելով նախկինում նրա խաղացած դերերը սերիալներում և նրա մասնակցությամբ բաց տեսարանները 

Գուցե նրա խաղացած դերերը իրականում «պոռնոդերասանի» չափանիշներին չեն համապատասխանում, այլ, ասենք, «էրոտիկ դերասանի», բայց ինչևէ։ Ալեն Սիմոնյանը վիրավորվել է։

Իմ շահերի պաշտպան, հեղինակավոր փաստաբան Լուսինե Վիրաբյանի ներկայացրած արձագանքում այնպիսի հիմնավոր ապացույցներ են դրված, որ դատավորն ընդամենը հենվել է օրենքի վրա և այդկերպ բավարարել մեր միջնորդությունը՝ մերժելով Ալեն Սիմոնյանի հայցը։

Ես հասկանում եմ, որ դատավորը մեծ ռիսկի է գնացել՝ անտեսելով ՔՊ-ի կառկառուն դեմքերից մեկի ու ԱԺ նախագահի գործոնը։ Կարող եմ շնորհակալություն հայտնել դատավորի այդպիսի համարձակության համար, բայց նաև փաստ է, որ Լուսինե Վիրաբյանի բերած փաստարկները այլ տեղ չեն թողնում, քան օրենքի շրջանակում մերժել Ալենի հայցը և բավարարել Նաիրի Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանի միջնորդությունը։

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի բռնապետական ավազակախումբը կփորձի իր այս ձախողումը անվանել ժողովրդավարություն և դատարանների անկախություն, բայց սա այդ դեպքը չէ։ Եթե ներկա լինեիք դատական երկու նիստերին, կտեսնեիք, թե ինչպիսի վարք է ցուցաբերում Ալեն Սիմոյանի պաշտպանական կողմը։

Սա այն դեպքն է, որ նույնիսկ քայքայված ու իշխանության կողմից ոտնահարված արդարադատությունը չի կարող կատարել իշխանության պատվերը, որովհետև մեր ուժերն ավելին էին։

Հաղթանակները լինում են փոքրից մինչև շատ մեծ։ Հերթով։