կարևոր
5440 դիտում, 2 տարի առաջ - 2022-08-27 18:54
Տնտեսական

Նիկոլը վաղը կփախչի, բայց պարտքը կմնա մեզնից ամեն մեկի, այդ թվում այսօրվա նիկոլապաշտների ուսերին. Նաիրի Հոխիկյան

Նիկոլը վաղը կփախչի, բայց պարտքը կմնա մեզնից ամեն մեկի, այդ թվում այսօրվա նիկոլապաշտների ուսերին. Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է.

«1991-ի անկախությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է հարաբերական տատանումներով։ Եղել են տարիներ, երբ նույնիսկ նվազել է, բայց միջին հաշվով ավելացել է մոտ 200 մլն դոլարով։
2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մեր երկրի արտաքին պարտքը ավելանում է սրընթաց կերպով' տարեկան նվազագույնը 800 մլն դոլարով։

Սպասելի է, որ 2022-ին Հայաստանի արտաքին պարտքը կհատի 10 մլրդ դոլարի շեմը, հիմա մոտ 9.8 մլրդ է։

1991-2018 թվականներին' 27 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը հասել է մոտ 6.5 մլրդ դոլարի, իսկ միայն վերջին 4 տարվա ընթացքում' 2018-2022թթ ընթացքում ավելացել 3.2 մլրդ դոլարով։
Հիմա ՀՀ յուրաքանչյուր բնակչի ուսերին կա մոտ 3400 դոլարի պարտք։ Նիկոլը իր թիմով վաղը կփախչի, բայց պարտքը կմնա մեզնից ամեն մեկի, այդ թվում այսօրվա նիկոլապաշտների ուսերին»: